Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ստորության տիրույթում ինքն անգերազանցելի է

Ստորության տիրույթում ինքն անգերազանցելի է
29.05.2024 | 12:13

Երեկ Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը Փաշինյանի ստորության ու բարոյազրկության հերթական ու, ցավոք, ոչ վերջին դրսևորումներից է։ Առհասարակ, ինքը մշտապես փորձում է գործողությունների ընթացքը տանել հնարավորինս ստոր, տմարդի ու պատվազուրկ ճանապարհով, այսինքն, իջեցնել բոլորին իր մակարդակին, որովհետև այդ տիրույթում ինքն անգերազանցելի է։

Հայ առաքելական եկեղեցին, լինելով հայ ազգային ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, մշտապես հանդես է եկել հասարակական համերաշխության, պետականության ու ազգային արժեքների պահպանման դիրքերից։ Իշխանությունների նման պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանն ամեն գնով փորձում է եկեղեցին դարձնել թիրախ՝ ներքաշելով քաղաքական պայքարի մեջ։

Բարոյազրկել, քանդել, կործանել ամեն ինչ, ամեն հայկականը, ամենը, ինչի վրա հիմնված է մեր ինքնությունն ու պետականությունը՝ հենց սա է Փաշինյանի նպատակը։ Իսկ դա թույլ չտալու համար պետք է երբեք չխաղալ նրա կանոններով, պետք է գործի դնել սեփական խաղը, սահմանել արժեքներ ու հենց այդ տիրույթում էլ նրան հեռացնել՝ կանխելով մեր պետության համար հետագա վտանգավոր զարգացումները։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ